հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին

Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին

ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության գրառումը՝ Արմեն Աշոտյանի կալանավորման վերաբերյալ։

«Խորը մտահոգություն ենք հայտնում Արմեն Աշոտյանի՝ քաղաքական դրդապատճառներով կալանավորման կապակցությամբ։ Մեր համերաշխությունն ենք հայտնում Արմեն Աշոտյանին և իրենց ժողովրդավարական իրավունքների իրացման համար Հայաստանում հալածվող բոլոր անձանց։ Եվրոպական Ժողովրդական կուսակցությունը կոչ է անում մանրակրկիտ վերանայել իրավիճակը և անհապաղ ազատ արձակել Արմեն Աշոտյանին», - նշված է հրապարակման մեջ։

  • Կիսվել: