ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եվրոպական հանձնաժողովը իր համերաշխությունն է հայտնում Հունաստանին և Կիպրոսին

Եվրոպական հանձնաժողովը իր համերաշխությունն է հայտնում Հունաստանին և Կիպրոսին

Եվրոպական հանձնաժողովը հայտարարություն է տարածել Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունների սրման վերաբերյալ` իր համերաշխությունը հայտնելով Հունաստանին և Կիպրոսին: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

«Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում Հունաստանին և Կիպրոսին»,-ասված է հանձնաժողովի հայտարարության մեջ:

Եվրոպական հանձնաժողովը Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի սկսած հորատման աշխատանքների հետևանքով երկու երկրների հարաբերություններում առաջացած լարվածությունը «խիստ մտահոգիչ» է բնորոշել և կողմերին երկխոսության կոչ է արել:

 

Հաղորդվում է, որ Հունաստանն այս խնդրով վերջին իրադարձություններից ելնելով ԵՄ-ին հատուկ նիստի է հրավիրել: ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է այսօր կայանալիք նիստը, հունական կողմից դրան մասնակցելու են վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ու արտգործնախարար Նիկոս Դենդիասը:

Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:

  • Կիսվել: