ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եվրոպական ազատ դաշինքը դատապարտում է Արցախի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը

Եվրոպական ազատ դաշինքը դատապարտում է Արցախի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը

Եվրոպական ազատ դաշինքը դատապարտում է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը

Հոկտեմբերի 1-ին Եվրոպական ազատ դաշինքը, որի անդամ է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ:

_______________________

ԵԱԴ-ը դատապարտում է ՄԱԿ-ի ս.թ. մարտի 23-ին համաշխարհային զինադադարի կոչին չհետևելու և մերժելու Ադրբեջանի պահվածքը:

ԵԱԴ-ը կրակի անհապաղ դադարեցման, լարվածության թուլացման և Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցություններին վերադառնալուն կոչ է անում:

ԵԱԴ-ը դատապարտում է Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը:

ԵԱԴ-ը կոչ է անում Ադրբեջանին ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

ԵԱԴ-ը դատապարտում է բռնությունը և աջակցում երկխոսությունն ու բանակցությունները՝ միջազգային իրավունքի շրջանակներում:

ԵԱԴ-ը համոզմունք է հայտնում, որ Թուրքիայի հնարավոր ներգրավվածությունը հակամարտությանը չափազանց մտահոգիչ է. այլ երկրները լարվածությունը մեծացնելու փոխարեն պետք է ջանքեր գործադրեն տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ:

Եվրոպական ազատ դաշինքը՝ իր անդամ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցության հետ համատեղ կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ խաղաղ բանակցություններին՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման:

 

ԵԱԴ-ը իր զորակցությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և իր անդամ Արցախի ժողովրդավարական կուսակցությանը:

Ընդունվել է Եվրոպական ազատ դաշինքի ամենամյա գլխավոր վեհաժողովում՝ 31 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Աշոտ Ղուլյան

  • Կիսվել: