հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Եվրատեսիլ 2023-ը Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում

Եվրատեսիլ 2023-ը Ուկրաինայի փոխարեն կարող է անցկացվել Մեծ Բրիտանիայում

Եվրատեսիլ 2022 երգի մրցույթում Ուկրաինայի հաղթանակից հետո Մեծ Բրիտանիան կարող է հաջորդ տարի մրցույթը հյուրընկալելու հնարավորություն ունենալ՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրադրությունը, փոխանցում է The Guardian-ը։

Նշվում է, որ ննայած Մեծ Բրիտանիան 2-րդ տեղն է զբաղեցրել, Ուկրաինայի հաղթանակը դեռ Բրիտանիային հույսեր է տալիս, որ միջոցառումը կարող է անցկացվել երկրի տարածքում։

Ավանդաբար մրցույթն անցկացվում է նախորդում հաղթանակ տարած երկրում, սակայն Եվրոպական հեռարձակողների միությունը հնարավոր է հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, հնարավոր է 2023-ին մրցույթը կազմակերպվի «Մեծ հնգյակի» երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա) որևէ մեկում, քանի որ նրանք մշտապես երաշխավորված տեղ ունեն Եվրատեսիլի եզրափակչում։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթեց Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդ տեղում՝ Իսպանիան:

Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում:

  • Կիսվել: