հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում»․ Մերկել

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում»․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կիպրոսի կղզում օրերս տեղի ունեցած թուրքական սադրանքներին ի պատասխան, ասել է, որ Թուրքիան Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հեռանկար չունի: Այս մասին հայտնում է Greek City Times թերթը։

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ շատ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար:

Բացի այդ, պատասխանելով Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների վերաբերյալ համաձայնագրին առնչվող հարցերին, Մերկելը նշել է, որ Եվրոպական խորհուրդը փախստականներին առնչվող աշխատանքներին աջակցելու նպատակով որոշել է ևս 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային։

«Հենց այս հարցերի շուրջ է, որ խոսում եմ պարոն Էրդողանի հետ։ Չեմ կարծում, որ փախստականներին պետք է որպես քաղաքական գործիք օգտագործել, նրանք մարդիկ են», - ասել է Մերկելը՝ ցանկություն հայտնելով, որ ԵՄ-Թուրքիա համաձայնագիրը հետագա զարգացում ունենա, քանի որ «դա մարդկանց համար լավագույնն է»։

  • Կիսվել: