հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը. Մորգենս Ենսեն

Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը. Մորգենս Ենսեն

Եվրախորհրդի անդամության անցած 20 տարվա ընթացքում Ադրբեջանը չի կատարել անդամությամբ ստանձնած պարտավորությունների մեծ մասը: ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ ունենալով` այս մասին նշել է ԵԽԽՎ-ում Նորվեգիայի խորհրդարանի պատվիրակության անդամ, Ադրբեջանի հարցով զեկուցող Մորգենս Ենսենը:

«Խիստ մտահոգություն են առաջացնում Ադրբեջանի կարողությունները՝ անցկացնելու ազատ և արդար ընտրություններ, իրականացնելու իշխանության ճյուղերի տարանջատում, հիմնելու անկախ դատական համակարգ, ինչպես նաև հարգելու մարդու իրավունքները, ինչպես նշված է ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողովի բազմաթիվ փաստաթղթերում: Ադրբեջանում դեռևս կա 254 քաղբանտարկյալ: Կառավարության քննադատներին հետապնդելու խնդիրն այդպես էլ չի լուծվել՝ չնայած ընդունված բանաձևերին: Կտտանքների և տանջանքների աղաղակող դեպքերի մասին տեղեկություններ կան Ադրբեջանից, հատկապես այսպես կոչված Թարթառի գործի առնչությամբ: Խիստ մտահոգիչ են նաև հետապնդումները լրատվամիջոցների և լրագրողների հանդեպ: Իմ գործընկեր Շվաբեն շեշտել էր նաև ԼՂ հարցը, որին անդրադարձ կա ԵԽԽՎ ընդունած բանաձևերում: Պետք է շեշտել նաև ԵԽ հետ համագործակցելու ցանկության բացակայության մասին: Մեր մոնիտորինգի առաքելության ներկայացուցիչները չեն կարողացել այցելել ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին: Ավելին՝ Ադրբեջանը չի հրավիրել ԵԽԽՎ-ին նախագահի արտահերթ ընտրության ընթացքում իրականացնել դիտորդական առաքելություն՝ չնայած ունի նման պարտավորություն: Ի վերջո, Ադրբեջանը չի համագործակցել մեր երկու զեկուցողների հետ, որոնք այդպես էլ չեն կարողացել այցելել Լաչինի միջանցք»,- նշել է նա, գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: