երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Եվրախորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Եվրախորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը

Եվրախորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ Սոցիալիստների ու դեմոկրատների առաջադեմ միությունը, կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել կրակը և հասնել կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ԵԱՀԿ 2009 թ. Հիմնարար սկզբունքների, ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։

No photo description available.

Այս մոտեցումը հարկ են համարել վերահրապարակել Եվրախորհրդարանի պատգամավորներ Իզաբել Սանտոսը, Եվրանեսթում և ՀՀ֊ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում ԵԽ պատվիրակության անդամ Ռոբերտ Հայսելը, Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության արտաքին հարցերով համակարգող, կրկին Եվրանեսթում ԵԽ պատվիրակության անդամ Տոնինո Պիցուլան, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ, Եվրանեսթի բյուրոյի անդամ տիկին Մարինա Կալյուրանդը։

Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել, որ խմբակցությունը հարկ է համարել ոչ միայն հղում անել ԵԱՀԿ 2009 թ․ Հիմնարար սկզբունքներին, այլ նաև՝ մեկ առ մեկ ներկայացնել դրանք, բնականաբար, ի թիվս մյուսների, նշելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը։

  • Կիսվել: