երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եվրախորհրդարանի պատվիրակությունը մասնակցել է Հակարի կամրջի մոտ պարեկությանը

Եվրախորհրդարանի պատվիրակությունը մասնակցել է Հակարի կամրջի մոտ պարեկությանը

Այսօր Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթակոմիտեի (SEDE) պատվիրակներն այցելել են Հայաստանում Եվրոպական առաքելության Գորիսում տեղակայված օպերատիվ կենտրոն (EUMA) ՝ ավելի լավ հասկանալու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային անվտանգության իրավիճակը տեղերում: Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրոպական առաքելության օպերատիվ կենտրոնի մամուլի ծառայությունը

Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի ճեպազրույցից հետո տիկին Նատալի Լուազոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությունը միացել է EUMA-ին ՝ պարեկելու հայկական կողմի Հակարի կամրջի մոտ, որը տանում է դեպի Լաչինի միջանցք:

Ողջույնի խոսքի շրջանակներում Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը «գործում է այնպես, որ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրի հայ-ադրբեջանական սահմանի շրջաններում հրադադարի ռեժիմի խախտումների եւ միջադեպերի վրա»

Այցի ավարտին Նատալի Լուազոն աջակցություն հայտնեց EUMA - ին, ինչպես նաև «տարածաշրջանում խաղաղության ձգտմանը» և շնորհակալություն հայտնեց ներգրավված բոլոր կողմերին այցը կազմակերպելու համար:

Հայաստանում ԵՄ նորաբաց առաքելության գործունեությունից բացի, SEDE-ի պատվիրակության եռօրյա այցի նպատակն էր գնահատել Հայաստանում անվտանգության իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

SEDE Delegation EUMA

SEDE Delegation EUMA

SEDE Delegation EUMA

  • Կիսվել: