հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Եվրախորհրդարանի նախագահը հայտարարել է Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կարևորության մասին

Եվրախորհրդարանի նախագահը հայտարարել է Հայաստանում ԵՔՀ գագաթնաժողովի անցկացման կարևորության մասին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է Հայաստանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կարևորության մասին։

«Ժամանեցի Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար։ Աշխարհաքաղաքական պատկերն արագ փոխվում է, և ավելի ու ավելի շատ երկրներ Եվրոպային նայում են որպես կայունության փարոսի։ Ահա թե ինչու կարևոր է այսօր և վաղը հավաքվել Հայաստանում՝ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մեր գործընկերների հետ համագործակցությունն ամրապնդելու համար», - գրել է Եվրախորհրդարանի նախագահը X սոցիալական ցանցում։

  • Կիսվել: