շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եվրախորհրդարանի մեր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձել ենք ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը. Եղոյան

Եվրախորհրդարանի մեր գործընկերների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձել ենք ՀՀ սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը. Եղոյան

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ կարևոր հանդիպումներ է ունեցել Եվրախորհրդարանի գործընկերների հետ:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր գործընկերներիս` Հայկ Կոնջորյանի և Արուսյակ Ջուլհակյանի հետ Եվրոպական խորհրդարանում մի շարք կարևոր հանդիպումներ ենք ունեցել Եվրախորհրդարանի մեր գործընկերների հետ: Մասնավորապես, հանդիպել ենք Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Սոցիալիստների և դեմոկրատների խմբակցության (S&D) արտաքին քաղաքական հարցերով համակարգող, Եվրախորհրդարանի պատգամավոր Տոնինո Պիցուլայի, արտաքին հարցերով կոմիտեի և Հայաստանի հետ բարեկամության խմբի անդամներ Կլեմեն Գրոշելի և Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի հետ:

Հանդիպումների առանցքում են եղել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձել ենք Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի վերջին հարձակմանը, քննարկել ստեղծված իրավիճակն ու ելքերը:

Առաջիկա օրերին հանդիպումները մեր եվրոպացի գործընկերների հետ կշարունակվեն»:

 

  • Կիսվել: