շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եվ որքան էլ ծանր է իրականությունը, այնուամենայնիվ, ամեն նորի սկիզբ իր հետ նոր ու համառ հույսեր է ծնում. Բաբայան

Եվ որքան էլ ծանր է իրականությունը, այնուամենայնիվ, ամեն նորի սկիզբ իր հետ նոր ու համառ հույսեր է ծնում. Բաբայան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի Ամանորյա ուղերձը.

Սիրելի՜ հայրենակիցներ,

Ավարտվում է 2023 թվականը՝ հայոց նորագույն պատմության ծանրագույն տարին։

2024 թվականից ժամեր են բաժանում։ Եվ որքան էլ ծանր է իրականությունը, այնուամենայնիվ, ամեն նորի սկիզբ իր հետ նոր ու համառ հույսեր է ծնում։

Այո´, համառ հույս և հավատք է պետք դիվանագիտական, քաղաքական, իրավական հարթակներում ոչ պակաս ծանրագույն պայքարի՝ Մայր Հայաստանի անվտանգությունը սատարելու, Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները պաշտպանելու, Սփյուռքի ներուժը համախմբելու համար։

Բարի՜ տարեմուտ։

Թող 2024-ը նշանավորվի խաղաղությամբ, բարեկեցությամբ և համերաշխությամբ։

 

  • Կիսվել: