կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եթերում նախընտրական քարոզչության 1 րոպեն՝ 1800-ից մինչեւ 100 000 դրամ

Եթերում նախընտրական քարոզչության 1 րոպեն՝ 1800-ից մինչեւ 100 000 դրամ

Եթերի ամենաբարձր սակագինը սահմանել են «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունները, ամենամատչելին՝ «Դար-21»-ը:

«Հանրային հեռուստաընկերության առաջին ալիք»-ի 1 րոպեի սակագինը 45.000 դրամ է:

Անհամեմատ բարձր է «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերություններում 1 րոպեի սակագինը՝ 100.000 դրամ: «Կենտրոն» ՀԸ եթերում 1 րոպե քարոզչություն կարելի է անել 40.000 դրամով: Նույն սակագինն է սահմանվել «Ա-Թիվի»-ի դեպքում:

«Երկիր Մեդիա»-ում մեկ րոպեի սակագինը 36.000 դրամ է, «Մեր Թիվի»-ում (Freenews.am) 25.000 դրամ, «Արմնյուզ»-ում՝ 20.000 դրամ, «5-րդ ալիք»-ում՝ 12.000, «Նոր Հայաստան»-ում՝ 11.144, «Դար-21»-ում՝ 8000 դրամ:

Համեմատաբար մատչելի են մարզային հեռտուստաընկերությունների սակագները: Արագածոտնի մարզի «Դելտա Թիվի»-ով մեկ րոպե նախընտրական քարոզչություն հնարավոր է իրականացնել՝ կախված օրվա ժամից 3-16 հազար դրամով:

Գեղարքունիքի մարզի «Գեղամա» ալիքով գովազդը 12 հազար դրամ է: Լոռու մարզում «Ֆորտունա» հեռուստաալիքով գովազդի գինը գրեթե հավասար է հանրապետական սփռում ունեցող ալիքներին՝ 25.200 դրամ:

Սահմանվել է նաեւ ռադիոեթերի 1 րոպեի սակագինը: «Առաջին ծրագիր»-ով մեկ րոպեն արժե 1800 դրամ: Սա ամենամատչելին է: Մյուս ռադիոընկերություններով 1 րոպե նախընտրական քարոզչություն հնարավոր է իրականացնել ստորեւ ներկայացվող սակագներով.

«Երևան ՖՄ» - 3480 դրամ

«Ռադիո Ջան» - 3200 դրամ

«Ռադիո Հայ» - 2700 դրամ

«Ավտոռադիո» - 3900 դրամ

«Եվրոպա պլյուս» - 3480 դրամ

«Հայ Էֆէմ» - 3000 դրամ

««ԻՄՊՈՒԼՍ» ռադիոծրագիր» - 2900 դրամ

«Ռադիո Շանսոն Երևան» - 2500 դրամ

«Ռադիո Մարշալ» - 2500 դրամ

«Արմնյուզ ՖՄ» ռադիո - 2000 դրամ

  • Կիսվել: