երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, մենք մտադիր չենք Հայաստանի հետ սահմանը բացել որևէ այլ վայրում». Ալիև

«Եթե «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, մենք մտադիր չենք Հայաստանի հետ սահմանը բացել որևէ այլ վայրում». Ալիև

՛՛Մարդիկ և բեռները Ադրբեջանից Ադրբեջան պետք է անցնեն առանց որևէ ստուգման՛՛: Այդ մասին ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ հակառակ դեպքում ՛՛Հայաստանը մշտապես փակուղային կմնա՛՛:

՛՛Եթե իմ նշած երթուղին (այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքը՛՛-խմբ.) չբացվի, մենք մտադիր չենք Հայաստանի հետ սահմանը բացել որևէ այլ վայրում։ Այսինքն՝ այդպիսով նրանք դրանից ավելի շատ վնաս կստանան, քան օգուտ՛՛,-հավելել է Ալիևը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: