կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես․ Լևոն Տեր-Պետրոսյան

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես․ Լևոն Տեր-Պետրոսյան

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա Կոնգրեսի ցուցակը գլխավորելու է կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս մասին այսօր ՀԱԿ համագումարում ասաց առաջին նախագահը՝ անդրադառնալով՝ հարցին, թե  արդյո՞ք ՀԱԿ-ը մասնակցելու է առաջիկա ընտրություններին։

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի՝ ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու վճռին, ապա համագումարից խնդրում եմ, դրա իրավասությունը պատվիրակել նորընտիր վարչությանը:

Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրություններին, ապա ինքնըստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու եմ ես: Կոնգրեսի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում, ինչպես մեկ անգամ արդեն ասել եմ, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

  • Կիսվել: