Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն․ ԳՇ պետը՝ Տեղում ադրբեջանական սադրանքի վերաբերյալ
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տեղ գյուղի շրջակայքում ադրբեջանական հերթական ագրեսիային: ԱԺ-ում փակ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ԳՇ պետին հիշեցրին թերացումների վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին, ինչին ի պատասխան նա նշեց․
«Եթե վարչապետը նշել է թերացումների մասին, ուրեմն կնշանակվի քննություն և թերացողները կերևան»։
Հարցին, թե ի՞նչ հանձնարարություններ են տրվել, որ չի կատարվել՝ Ասրյանը պատասխանեց՝
«պետության ռազմական անվտանգությունն ապահովելու»:
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը փակ քննարկում է հրավիրել, որի օրակարգում սահմաններին տիրող իրավիճակն է:



