հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղ գյուղում վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Տեղ գյուղում վիրավորում ստացած ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում

Սյունիքի մարզի Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով վիրավորում ստացած 6 զինծառայողների առողջական վիճակը լավ է: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

Նա հայտնեց, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի վիճակն արդեն  գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղ սահմանամերձ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանք է տեղի ունեցել։ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները մեքենայով մոտեցել են ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողներին եւ կրակ բացել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ։

Սադրանքի հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր։

  • Կիսվել: