երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Եթե վարչապետն ինձ խնդրի մանդատը վայր դնել, վայրկյան անգամ չեմ ընդդիմանա. Ալեն Սիմոնյան

Եթե վարչապետն ինձ խնդրի մանդատը վայր դնել, վայրկյան անգամ չեմ ընդդիմանա. Ալեն Սիմոնյան

Եթե ՀՀ վարչապետը ինձ խնդրի, ես վայրկյան անգամ չեմ ընդդիմանա այդ խնդրանքին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական երկու պատգամավորների «խնդրել է» վայր դնել մանդատը, և նրանցից Հովիկ Աղազարյանը ընդդիմանում է:

«Գոյություն ունի առաջինը սուբորդինացիա, երկրորդ հերթին՝ թիմ: Այնպես չէ, որ վարչապետը առավոտյան արթնացել է և որոշել է, որ այս-այս մարդիկ պետք է տեղափոխվել:

Մարդիկ բոլորը, բոլորը ունենում են խնդիրներ, ստեղծում են խնդիրներ և սխալներ են անում: Անձնական սխալների մասին չէ խոսքը, կամ անձի, այլ համակարգի, արդարադատության, այն իրավիճակի, որի մասին նաև մեր ընդդիմադիր գործընկերներն են բարձրաձայնում:  Այդ արձանագրումներից հետո երկրի ղեկավարը պարտավոր է հետևություններ անել, որովհետև իր վրա է ամբողջ պատասխանատվությունը»,-ասաց նա:

  • Կիսվել: