չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Եթե վարչապետի կադրերի արտահոսքի հետքերով փոփոխություններ չկատարվեն, «Իմ քայլը» ՀՌԱՀ-ին կհրավիրի խորհրդարան․ Մակունց

Եթե վարչապետի կադրերի արտահոսքի հետքերով փոփոխություններ չկատարվեն, «Իմ քայլը» ՀՌԱՀ-ին կհրավիրի խորհրդարան․ Մակունց

Վարչապետի ուղերձից նախապատրաստական հատվածի արտահոսքը «Իմ քայլը» խմբակցության համար անընդունելի է, այսօր ԱԺ ճեպազրույցներում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ «Մենք ակնկալում ենք, որ կարճ ժամանակում այդ ամենը ունենալու է հետևանքներ», -հայտարարեց Մակունցը։ 

Խորհրդարանական մեծամասնության ղեկավարի խոսքով, կատարվածի վերաբերյալ իրենց դիրքորոշումը կոշտ է և վճռական, քանի որ նման արտահոսքը տեղեկատվական անվտանգության խնդիր են դիտարկում։  «Այն ընթացքում երբ վարչապետը տեղյակ չէր, որ ուղիղ հեռաձակում է տեղի ունենա, կարող էին հնչել արտահայտություններ, որոնք անվտանգության տեսանկյունից խնդիր առաջացնեին։ Հետևաբար ակնկալում ենք, որ կարճ ժամանակահատվածում կատարվածի համար պատասխանատուները կկրեն պատասխանատվություն։ Եթե կարճ ժամանակամիջոցում փոփոխություններ չկատարվեն, «Իմ քայլը» խմբակցությունը ՀՌԱՀ-ի խորհրդին պատրաստվում է հրավիրել խմբակցություն», -հավելեց Մակունցը։  

Հիշեցնենք՝ ժողովրդին ուղղված վարչապետի ուղերձի նախապատրաստական աշխատանքների մասին տեսանյութը արտահոսել էր համացանց, ինչը քննադատեց վարչապետի աշխատակազմը։ Իսկ Հանրային հեռուստաընկերությունն էլ երկու անգամ հայտարարություն տարածեց՝ արդարանալով, թե Հ1-ից արտահոսք չի եղել։ InfoPort.am-ին երեկ հայտնի էր դարձել, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Սիմոնյանը աշխատանքից ազատման դիմումը ստորագրել է։

  • Կիսվել: