երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ 5,78 տոկոսի փոխարեն 12 տոկոս մասնակցություն կունենայինք.  Ավինյան

Եթե վարչական ռեսուրս կիրառեինք, ժամը 11-ի դրությամբ 5,78 տոկոսի փոխարեն 12 տոկոս մասնակցություն կունենայինք. Ավինյան

Այս ընտրությունների կազմակերպման մասով շատ մեղադրանքներ անհիմն են: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը ընտրության էր եկել կնոջ եւ դստեր հետ:

«Անընդհատ խոսում ենք վարչական ռեսուրսի կիրառումից: Եկեք 2017 թվականի ընտրությունների մասնակցության արդյունքները նայենք եւ այս տարվանը: Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով ժամը 11-ի դրությամբ մենք 5,78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞: Իհարկե, կունենայինք: Բայց այդ ժամանակները վաղուց անցել են»,-ասաց նա:

  • Կիսվել: