չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Եթե Թուրքիան ունենա քաղաքական կամք՝ դա տեղի կունենա. Ռուբինյանը՝ սահմանների բացման մասին

Եթե Թուրքիան ունենա քաղաքական կամք՝ դա տեղի կունենա. Ռուբինյանը՝ սահմանների բացման մասին

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը ընդհանուր առմամբ փակուղում չէ, բայց միևնույն ժամանակ փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում և դրա մեղքը մերը չէ, որովհետև Հայաստանը իր կողմից ամեն ինչ արել է, որպեսզի կարգավորումը տեղի ունենա։ Այս մասին լարգրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հենց վաղը ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ և ՀՀ-ն որևէ նախապայման դրա համար չունի։ Եթե Թուրքիան ունենա քաղաքական կամք՝ դա տեղի կունենա, - հավելեց Ռուբինյանը։

Անդրադառնալով Ալիևի ռազմատենչ հայտարարություններին, նա ասաց, որ դրանք ոչնչնի չեն նպաստում։

  • Կիսվել: