շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Եթե տեսնենք՝ մեզ համար վտանգ կա, սպառնալիքը տեղում կվերացնենք». Ալիև

«Եթե տեսնենք՝ մեզ համար վտանգ կա, սպառնալիքը տեղում կվերացնենք». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ՛՛հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՛՛:

՛՛Մենք երրորդ պատերազմ չենք ուզում (Հայաստանի հետ), դա մեր ծրագրերի մեջ չի մտնում: Մենք ցանկանում ենք, որ պատերազմի շրջանն ավարտվի, ուզում ենք, որ նորմալ հարաբերություններ հաստատվեն, որպեսզի Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք սա ենք ուզում։ Բայց եթե տեսնենք, որ, ինչպես ասացի, մեզ համար վտանգ կա, այդ սպառնալիքը տեղում կվերացվի՛՛,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա ընդգծել է, որ Հայաստանում ռևանշիստական միտումներ են դրսևորվում ոչ միայն նախկին, այլև ներկա պետական պաշտոնյաների մոտ, ուստի, ըստ Ալիևի, ՛՛չպետք է խաբվել ՀՀ-ի ներկայիս իշխանությունների բարի խոսքերին՛՛: ՛՛Մենք երբեք չպետք է մոռանանք, թե տարածաշրջանում ինչ հարևանի հետ ենք ապրում։ Սրա հետ են կապված նաև ՛՛սահմանային սադրանքները՛՛ (չակերտները՝ infoport.am-ի)։ Նրանք ուզում են մեզ նորից փորձել՛՛,-ասել է նա:

 

  • Կիսվել: