շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն, ապա ցանկացած շարժ պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո եղած ճանապարհով․ Ռուբինյան

Եթե տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն, ապա ցանկացած շարժ պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո եղած ճանապարհով․ Ռուբինյան

Եթե տարածաշրջանային կոմունիկացիաները և ճանապարհները պետք է բացվեն, ապա Հայաստանի տարածքով անցնող ցանկացած շարժ պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո եղած ճանապարհով։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի կողմից մաքսակետ դնելու փաստին։

«Այն փաստը, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ տեղ-տեղ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածով ՀՀ քաղաքացիներն անարգել երթևեկում էին, Ադրբեջանը փորձում էր ներկայացնել որպես իր կողմից Հայաստանին ճանապարհի տրամադրում: Սա էր Ադրբեջանի ընկալումը՝ կոմունիկացիայի բացում միջանցքային տրամաբանությամբ։

Իմ գնահատմամբ՝ երբ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից ֆիքսվեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ոչ միջանցքային տրամաբանությամբ, իրենք այնտեղ մաքսակետ տեղադրեցին, մեծ հաշվով, մտնելով մեր տրամաբանության մեջ, որովհետև մենք ասում ենք՝ եթե տարածաշրջանային կոմունիկացիաները և ճանապարհները պետք է բացվեն, ապա Հայաստանի տարածքով անցնող ցանկացած շարժ պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո եղած ճանապարհով, Հայաստանի մաքսակետերով և բոլոր ընթացակարգերով»,- ընդգծեց Ռուբինյանը։

  • Կիսվել: