երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եթե Սյունիքում իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, մենք շատ մեծ խնդիրների առաջ կարող էինք կանգնել. Նիկոլ Փաշինյան

Եթե Սյունիքում իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, մենք շատ մեծ խնդիրների առաջ կարող էինք կանգնել. Նիկոլ Փաշինյան

Պատերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանը երկարել է մի քանի հարյուր կիլոմետրով: Այն հատվածներում, որտեղ գործ ունենք, բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ, հնարավոր չէ իրականացնել ինժեներական աշխատանքներ: Ինչպիսի վիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը հայկական կողմից, նույն վիճակում է ադրբեջանական կողմից: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

"Այստեղ խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք, որովհետև ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ:

Այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք, դիվանագիտական աշխատանք իրականացնեք սա արձանագրելու համար",- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով ադրբեջանական կողմի գործողությունների հնարավոր նպատակների մասին՝ Փաշինյանն ասաց, որ հնարավոր է՝ դա եղել է պատերազմի հրահրում:

Նա նշեց, որ գործողությունը Սյունիքի հատվածով իրականացվում է ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում, որն ունի մոտ 26 կմ լայնություն. «Եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո շատ մեծ խնդիրների առաջ կարող էր մեզ կանգնեցնել:

Այնպես որ մեր մոտեցումը, որ որոշել ենք հարցը լուծել մեր անվտանգային միջազգային մեխանիզմներով, համարում եմ ճիշտ: Բայց քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, չենք կարող ասել, որ հասել ենք այդ ճանապարհով մեր նպատակին»:

Փաշինյանը նաև չբացառեց, որ իր գործողություններով Ադրբեջանը ցանկանում է ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն ունենալ:

  • Կիսվել: