Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, դրա միակ պատասխանատուն լինելու է Փաշինյանը, Սամսոնյան
ԱԺ ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիսիանում զարգացումները ստանում են վտանգավոր բնույթ: Սիսիանի եկեղեցու հոգևոր հովիվի վերաբերմունքից` վարչապետի ձեռքը չսեղմելու և նրան եկեղեցուց դուրս հրավիրելուց հետո, մի խումբ քաղաքացիներ որոշել են հաշվեհարդար տեսնել հոգևորականի հետ:
Եթե Սիսիանի եկեղեցու քահանային որևէ բան պատահի, նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրվի կամ անարգվի եկեղեցին, դրա միակ պատասխանատուն լինելու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:
Այսօր Սիսիանի Սուրբ Գրիգոր եկեղեցու հոգևոր հովիվը հրաժարվել է սեղմել Նիկոլ Փաշինյանի ձեռքը և նրան դուրս է հրավիրել կեղեցուց։ Միջադեպը վրդովվեցրել է սիսիանցիներին, որոնք երթ են կազմակերպել դեպի եկեղեցի՝ ընդդեմ հովիվի, իրենց խոսքով նրան "այնտեղից դուրս շպրտելու։"


