ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եթե Սանդրուքի և Սև լճի հատվածում մեր սահմանագիծը նպաստավոր չլինի, ապա երկու կետում վտանգվում է Արցախի հետ այժմ գործող միակ ցամաքային կապը․ Ոսկանյան

Եթե Սանդրուքի և Սև լճի հատվածում մեր սահմանագիծը նպաստավոր չլինի, ապա երկու կետում վտանգվում է Արցախի հետ այժմ գործող միակ ցամաքային կապը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունների, ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է, թե ինչ կապ ունի Սև լիճն Արցախի խնդրի հետ։
 
Ոսկանյանը, մասնավորապես, նշել է․
 
«Քանի որ, դատելով հնչեցրած «հարցերից», Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող վարչախմբի պարագլուխը կարծես չի հասկանում թե ի՞նչ կապ ունի Արցախի հետ Հայաստանի Հանրապետության սահմանը Սև լճի, Սանդրուքի (Սադարակ՝ ադրբեջանական աղճատումն է) կամ Վարդենիսի հատվածներում, ակնհայտ է , որ նա, մեղմ ասած, չի պատկերացնում առնվազն Հայաստանի քարտեզը և հաղորդակցության ուղիները։
 
Եթե Սանդրուքի և Սև լճի (Իշխանասարի) հատվածում մեր սահմանագիծը նպաստավոր չլինի, ապա ռազմավարական առումով երկու կետում վտանգվում է Արցախի հետ այժմ գործող միակ ցամաքային կապը դեպի Քաշաթաղյան միջանցք ձգվող M2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի) մայրուղու երկայնքով։
 
Իսկ Վարդենիսի տարածաշրջանում այդ սահմանագծի  նպաստավոր չլինելու դեպքում վտանգվելու է M11 (Մարտունի-Վարդենիս-Արցախի բռնազավթված սահման) մայրուղին, որը թեև այժմ չգործող, սակայն Հայաստանի և Արցախի հանրապետությունները միմյանց կապող ռազմավարական նշանակության երկրորդ ճանապարհն է։
 
Տե՛ս կից քարտեզը»,-գրել է նա։

  • Կիսվել: