ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Եթե սահմանին խաղաղություն լինի, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Փաշինյան

Եթե սահմանին խաղաղություն լինի, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Փաշինյան

ԵՄ դիտորդներին հրավիրել ենք հայ-ադրբեջանական սահման՝ որպես կայունության և խաղաղության գործոն, և եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ԵՄ դիտորդներին նեղություն կարելի է չտալ կամ պակաս նեղություն տալ։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդների վերաբերյալ հարցին։

«Եթե ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն։ Եվ այդ պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ դիտորդներին նեղություն կարելի է չտալ կամ պակաս նեղություն տալ»,-նշել է նա և հավելել, որ ԵՄ դիտորդների մասով դեռ որոշում չկա:

  • Կիսվել: