կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Եթե ռուսները չլինեին, Ստեփանակերտը վաղուց Խանքենդիի էր վերածվել. ակցիա ՌԴ դեսպանության դիմաց (Տեսանյութ)

Եթե ռուսները չլինեին, Ստեփանակերտը վաղուց Խանքենդիի էր վերածվել. ակցիա ՌԴ դեսպանության դիմաց (Տեսանյութ)

Մի խումբ քաղաքացիներ այս պահին ակցիա են անում ՀՀ–ում ՌԴ դեսպանության դիմաց։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում ՌԴ–ին։
Այսօր լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հատուկ գործողության մեկ տարին։
 
«Մենք այսօր հավաքվել ենք հանուն ընկերության, թող ոչ ոք չկարծի, թե Հայաստանն ու Ռուսաստանը մի օր կդառնան թշնամի»,– դեսպանատան դիմաց ասաց ակցիայի կազմակերպիչ Արսեն Միրիջանյանը։
 
Ակտիվիստները հավաքվել են «Հայաստանն ու Ռուսաստանը միշտ միասին են», «Հայ-ռուսական բարեկամությանը մաղթում ենք հետագա ամրապնդում և զարգացում», «Չկա ռուսատյացություն» գրություններով պաստառներով ու վանկարկում են. «Ես Ռուսաստանի կողմից եմ, ես Պուտինի կողմից եմ»։
 
Ակցիայի վերջում մասնակիցները ՀՀ–ում Ռուսաստանի դեսպանատանը նամակ հանձնեցին, որն ուղղված էր Վլադիմիր Պուտինին, ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
 
Նամակում «Հանուն հայրենիքի» և «Իմ Հայաստան» կազմակերպությունների ներկայացուցիչները հայ ժողովրդի, Ռուսաստանի սփյուռքի անունից շնորհակալություն են հայտնում ՌԴ–ին դարավոր բարեկամության և պաշտպանության համար, ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերին՝ հայ-թուրքական և հայ-իրանական սահմանի երկարամյա պաշտպանության համար, ինչպես նաև 102-րդ ռազմակայանի զորակազմին ու Լեռնային Ղարաբաղում տեղակայված խաղաղապահներին։
 
 

  • Կիսվել: