երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եթե Քոչարյանն ու Սարգսյանը մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին, առանց տատանվելու կհամաձայնեին․ Իոաննիսյան

Եթե Քոչարյանն ու Սարգսյանը մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին, առանց տատանվելու կհամաձայնեին․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նախկին նախագահների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից հրաժարվելուն։

«Հանրային գործիչը բանավեճից հրաժարվում է երեք դեպքում.

1. Երբ դիմացինի կարգավիճակը պատշաճ չի,

2. Երբ ֆիզիկապես չի կարող,

3. Երբ գիտի, որ չեզոք դիտորդների աչքերում պարտվելու է։

Տվյալ դեպքում 1-ին պատճառը բացակայում է (դիմացինը պետության գործող ղեկավարն է), 2-րդ պատճառը կարող է տեղին լինել միայն Տեր-Պետրոսյանի պարագայում։ Վստահ եմ, որ եթե Քոչարյանն ու Սարգսյանը (միգուցե` նաև Տեր-Պետրոսյանը) մտածեին, որ չեզոք դիտորդների աչքում այդ բանավեճը հաղթելու էին` առանց տատանվելու կհամաձայնվեին»,- գրել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում այսօր կրկին դիմել է ՀՀ նախկին նախագահներին՝ հրավիրելով բանավեճի։

«Նախկին նախագահներին կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել և օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից»,- նշել է նա։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ վաչապետ Փաշինյանն Արցախյան բանակցությունների գործընթացի վերաբերյալ բանավիճելու էր հրավիրել նախկին նախագահներին, որոնք բոլորն էլ հրաժարվել են բանավիճել նրա հետ:

  • Կիսվել: