հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, մինչև էլիտաները, հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ․ Փաշինյան

Եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, մինչև էլիտաները, հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ․ Փաշինյան

Կեղծ էլիտաներին թույլ չենք տալու վերարտադրվել։ Այս մասին այսօր Դիլիջանում հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Եթե պետք լինի՝ կանենք հեղափոխություն, էլի հեղափոխություն, էնքան՝ մինչև էլիտաները, հոգևորից սկսած՝ քաղաքականով վերջացրած, խոնարհվեն սեփական ժողովրդի առաջ: Դուք տեր չեք, ծառա եք, դուք այլևս ՀՀ-ում չեք լինելու տեր: Դուք բոլորդ պիտի խոնարհ ծառայեք ժողովրդին: Ժողովո՛ւրդ, նրանք տանել չեն կարողանում, որ դուք դուրս եք եկել ձեր տներից, նրանք ուզում են, որ դուք ապրեք, շնչեք, արտաշնչեք իրենց թուլտվությամբ: Ո՛չ, չի լինելու տենց բան»,- հայտարարել է ՔՊ վարչապետի թեկնածուն:

  • Կիսվել: