ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե Փաշինյանը հայրենասիրության մի փոքր զգացում ունենար, ԱԽ քարտուղարին երեկ պաշտոնանկ կաներ. Գևորգ Պետրոսյան

Եթե Փաշինյանը հայրենասիրության մի փոքր զգացում ունենար, ԱԽ քարտուղարին երեկ պաշտոնանկ կաներ. Գևորգ Պետրոսյան

Այսօր մենք ունենք ամոթալի իշխանություն, սեփական ժողովրդի հեղինակության, գոյապահպանման խնդրի վրա թքած ունեցող իշխանություն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և պետք է օր առաջ ազատվենք այդ ապիկարից։ Նրա՝ ամեն օր իշխանության մնալը նոր փորձանքներ է բերում մեր երկրի, մեր ժողովրդի գլխին։ Այս մասին «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Հարցին՝ իր կարծիքով «Հայրենիքի փրկության շարժման» պայքարի շարունակումը սպասված արդյունքը կտա՞, Պետրոսյանն արձագանքեց՝ ինքը լավատես է և համարում է, որ կտա արդյունք։

«Ժողովուրդը, ի վերջո, չի կարող հաշտվել այդ ամոթի հետ, կորուստների հետ։ Որդեկորույս ծնողները չեն կարող հաշտվել այս իրականության հետ։ Իսկ որ ամեն ինչի թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, ոչ մի կասկած չկա։ Ինքը հասկանում է, որ ժողովուրդն իրեն ընդունում է որպես թիվ մեկ պատասխանատու, դրա համար ճողոպրելով է ման գալիս»,-ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, թե ՀՀ մոտեցումներում պետք է որոշակի շտկումներ լինեն՝ այն հարցին ի պատասխան, թե ՀՀ-ն Թուրքիային համարու՞մ է թշնամի պետություն, Պետրոսյանն ասաց․

«Եթե իրենց պատգամավորներից կան մարդիկ, որոնք կարող են թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարել, որ լավ թուրքեր էլ կան և պետք չէ նրանց մեզ թշնամի ընդունել, միանգամայն սպասելի էր, որ ԱԽ քարտուղարը կարող է նման հայտարարությամբ հանդես գալ։ Մեր ԱԱԾ մարմինները փողոցներում մարդ բռնելու փոխարեն պետք է այս հարցերով զբաղբվեն։ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ-ն սարքել է սեփական պաշտոնը պահելու գործիք, սա խայտառակություն է։ Պետական անվտանգությունը, սահմանների պաշտանությունը իր համար չորրորդական հարցեր են»,-ասաց նա՝ նշելով, թե ԱԽ քարտուղարը կարող է հանգիստ գնալ, այլ բանով զբաղվել։

«Նա ընդհանրապես այդտեղ անելիք չունի, դա դավաճանական արտահայտություն է եղել․ մեր այդքան երեխաների գլուխը կերան, բա ով է մեր թշնամին։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայրենասիրության մի փոքր զգացում ունենար, նա երեկ արդեն այդ արտահայտության համար պետք է ԱԽ քարտուղարին պաշտոնանկ աներ, բայց նրան հետաքրքրում է ոչ թե ՀՀ ազգային շահը, այլ իր պաշտոնավարման երկարաձգումը»,-ասաց պատգամավորը։

  • Կիսվել: