կիրակի, հուլիս 14
14 / 7 / 2024
Եթե օրվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, վաղվանն էլ չի ուզում, բա ո՞վ է անելու էդ գործը. Փաշինյան

Եթե օրվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, վաղվանն էլ չի ուզում, բա ո՞վ է անելու էդ գործը. Փաշինյան

Շատ հաճախ կան թեմաներ, որոնց կառավարությունները չեն անդրադառնում հենց այն պատճառով, որ մտածում են, որ դա հանրային որոշակի դիմադրություն է առաջացնելու, որը կարող է ունենալ դրսեւորումներ: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մտածում են՝ կարող է լինի վիրավորական հռետորաբանություն, բանը հասնի հայհոյանքների: Ոչ մեկը չի ուզում, որ իրեն հայհոյեն: Բա եթե այսօրվա իշխանությունը չի ուզում այդ հայհոյանքը վերցնի իր վրա, վաղվա իշխանությունն էլ չի ուզում, բա ո՞վ է անելու էդ աշխատանքը: Իշխանությունը պետք է պատրաստ լինի որոշումներ կայացնել, որոնք բխում են երկրի շահերից: Բայց առավելեւս այսօր այդ լծակը շատ ուղիղ է գործում, որովհետեւ կան սոցցանցեր, այդ սոցցանցերով գործելու հիբրիդային բանաձեւեր:

Եթե մենք ուզում ենք անել բաներ, որոնք բոլորը միշտ ընդունեն ծափերով, դա չի լինելու: Հենց այստեղ է քաղաքական կամքը եւ առաջնորդության փորձությունը: Դու ի վիճակի՞ ես առաջնորդնել, թե ոչ: Պետք է հասկանաս, որ իդեալական որոշումներ չկան եւ դա է բարդությունը»,- ասաց նա:

  • Կիսվել: