երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես ՀՀ ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն. Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է Փաշինյանին

Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես ՀՀ ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն. Նուբար Աֆեյանը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է Փաշինյանին

Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես ՀՀ ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն. այս մասին սոցցանցում գրել է ամերիկահայ գործարար, բարերար Նուբար Աֆեյանը՝ Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի հարցով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Անտանելի է տեսնել ադրբեջանական ռեժիմի կողմից իմ վաղեմի բարեկամ և գործընկեր Ռուբեն Վարդանյանին հասցված ցավն ու անարդարությունը: Ժամանակն է, որ բոլոր հայերը, հատկապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, իրենց ձայնը բարձրացնեն: Եթե ոչ մենք, ապա ո՞վ։ Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ», - նշել է նա:

Հիշեցնենք, որ գերծարար, բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում՝ բողոքելով Ադրբեջանում իր դեմ իրականացվող անօրինականություններից ու ճնշումներից։ Նա ընտանիքի միջոցով դիմել է աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցներին, պատմել, որ զրկված է պաշտպանության իրավունքից, միջազգային փաստաբանների հետ շփումներից, իսկ ադրբեջանցի պաշտպանի նկատմամբ իրականացվում են ճնշումներ:

 

նուբար

  • Կիսվել: