հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե նույնիսկ մարդուն ինչ-որ ձեւով հորդորում են գալ, դա որեւէ ձեւով չի կարող ազդել ընտրության վրա. Ալեն Սիմոնյան

Եթե նույնիսկ մարդուն ինչ-որ ձեւով հորդորում են գալ, դա որեւէ ձեւով չի կարող ազդել ընտրության վրա. Ալեն Սիմոնյան

Աբսուրդն այն է, որ  ձեր ասածը եւ ազատ, արդար ընտրությունները մեկը մյուսին բացառում են: Այս մասին, այսօր Երեւանի ավագանու ընտրության քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով նրան, որ ավտոբուսներով մարդկանց բերում են ՔՊ-ի հանրահավաքին, գուցե նաեւ այսօր ընտրությունների ժամանակ բերեն:

«Երբ միջազգային ու տեղական դիտորդները արձանագրում են ազատ, արդար ընտրություններ, ապա ձեր ասածը մանիպուլյացիա է: Եթե նույնիսկ մարդուն ինչ-որ ձեւով հորդորում են գալ, դա որեւէ ձեւով չի կարող ազդել ընտրության վրա, որովհետեւ բոլորը մտնում են ընտրատեղամաս եւ կատարում են իրենց ընտրությունը»,-ասաց նա:

  • Կիսվել: