շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե նրանք լեգիտիմ քաղաքական ուժ են հանդիսանում, չի նշանակում, կարող են իրենց անարխիա թույլ տալ․ Գորգիսյան

Եթե նրանք լեգիտիմ քաղաքական ուժ են հանդիսանում, չի նշանակում, կարող են իրենց անարխիա թույլ տալ․ Գորգիսյան

Խնդիր եմ տեսնում մեր երկրի առաջին դեմքի բառապաշարի հետ կապված։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը։

«Քաղաքական երկխոսությունը նորից այդ դաշտ մտցնելու փորձը վկայում է որեւէ հակափաստարկի բացակայության մասին։ Եթե նրանք լեգիտիմ քաղաքական ուժ են հանդիսանում, ապա դա դեռ չի նշանակում, թե մեծամտության իրավունք ունեն եւ կարող են իրենց անարխիա թույլ տալ»,- ընդգծեց Գորգիսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, մնացել են հեղափոխություն-հակահեղափոխություն դիսկուրսում եւ չեն կարողանում առաջ շարժվել։

 

  • Կիսվել: