շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե նման սցենար լինի, պատրաստ եմ. Մասիսի քաղաքապետը` հնարավոր ձերբակալության մասին

Եթե նման սցենար լինի, պատրաստ եմ. Մասիսի քաղաքապետը` հնարավոր ձերբակալության մասին

Այսօր լրագրողների հետ զրույցում Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանն անդրադարձավ ոչ իշխանական թեկնածուների հանդեպ իրականացվող ճնշումներին եւ ձերբակալություններին եւ ասաց, որ ընտրությունների օրն ինքն ասել է` եթե նման սցենար լինի, պատրաստ է:

Լրագրողների հարցին, թե ինչպես են պատրաստվում աշխատել իշխանությունների հետ, որոնց հետ տարակարծություններ ունեն, Համբարձումյանն ասաց, որ իրենց թիմում աշխատող մարդիկ են եւ 2018 թվականից հետո էլ աշխատանքային շփումների մեջ են եղել գործող իշխանությունների հետ:

՛՛Եթե անկեղծ, գործի մեջ որեւէ խոչընդոտի չեմ հանդիպել, աշխատանքի առումով որեւէ խնդիր չեմ տեսել եւ կարծում եմ՝ նույն կերպ կշարունակենք աշխատել՛՛,-ասաց նա:

 

 
 

  • Կիսվել: