երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Եթե Փաշինյանը ճիշտ է, ապա ՀՀ իշխանությունները, այդ թվում ինքը կատարել են բյուջետային միջոցների կանխամտածված վատնում. Առաքելյանը կդիմի դատարան

Եթե Փաշինյանը ճիշտ է, ապա ՀՀ իշխանությունները, այդ թվում ինքը կատարել են բյուջետային միջոցների կանխամտածված վատնում. Առաքելյանը կդիմի դատարան

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 1994 թվականից սկսած բոլոր նախագահները, այնուհետև ինքը բանակցել են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը:

«Մի քանի տասնամյակ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությանը տրամադրել է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ վարկեր՝ այդ թվում Նիկոլ Փաշինյանի իշխանության որոշումներով։

Եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, ապա ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները, այդ թվում ինքը կատարել են բյուջետային միջոցների կանխամտածված վատնում։
Առաջիկայում այս հարցով դիմելու եմ դատախազություն։

Հուսով եմ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչող և Արցախի Հանրապետությանը միջպետական վարկ տրամադրող Նիկոլ Փաշինյանները ահագին ասելիք կունենան»,-գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը հայտարարել էր. «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Ավելի ուշ նա նախկին նախագահներին այս թեմայով բանավեճի էր հրավիրել:

Նշենք նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, սակայն, մերժել են նրա հետ բանավիճելու առաջարկը։

 

 

  • Կիսվել: