երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հոգեբանական հարվածին չի դիմանա. Աղազարյան

Եթե Նիկոլ Փաշինյանը հաղթի, Լևոն Տեր-Պետրոսյանը այդ հոգեբանական հարվածին չի դիմանա. Աղազարյան

Եթե Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած թիմով հաղթի այս ընտրություններում, Լևոն Տեր-Պետրոսյանն այդ հոգեբանական հարվածին չի դիմանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանը ողջունում է ՀԱԿ-ի որոշումը՝ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, քանի որ, անկախ Տեր-Պետրոսյանի նկատմամբ իր վերաբերմունքից, գտնում է, որ այդ կուսակցության մեջ կան քաղաքական գործիչներ, ովքեր կարող են օգտակար լինել հայրենիքին, հետևաբար հաջողություն է ցանկանում իրենց, իհարկե ոչ այնքան հաջողություն, որ հաղթեն:

Նրա խոսքով՝ Տեր-Պետրոսյանն իրենից բացի որևէ մեկին չի տեսնում, ուստի, եթե Փաշինյանը հաղթի, կարող է ինֆարկտ ստանալ։

 

 

  • Կիսվել: