Եթե մի օր անտաղանդ բանաստեղծություններ գրեմ, ինձ հարկադրաբար տարեք մասնագետի մոտ. Լևոն Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել՝ մասնավորապես նշելով.
«Եթե մի օր սկսեմ անտաղանդ բանաստեղծություններ գրել, խնդրում եմ ինձ հարկադրաբար տանեք համապատասխան մասնագետների մոտ, որ կամ բուժեն կամ էլ սովորեցնեն լավ գրել»:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին բանաստեղծություն էր ձոնել Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացուն՝ հանրաքվեի վերաբերյալ․
Հանրաքվե
Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ՝
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:
Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:
Ազատությանը Այո եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում,
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:
Այո եմ ասում Նոր Հայաստանին,
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:
Եւ ժողովրդիս՝ ասում ընտանիք,
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:
Հեղափոխությանը ասում եմ Այո,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ,
Իր ապագային ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ: