կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Եթե ​​մենք չաջակցենք Հայաստանին, ճանապարհ կհարթենք նոր պատերազմի համար․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

Եթե ​​մենք չաջակցենք Հայաստանին, ճանապարհ կհարթենք նոր պատերազմի համար․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր

Եթե ​​մենք չաջակցենք Հայաստանին, ճանապարհ կհարթենք նոր պատերազմի համար։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ռաֆայել Գլյուքսմանը` պատասխանելով Ադրբեջանի նախագահի այն մեղադրանքներին, թե «Ֆրանսիան Հայաստանին օգնելով հող է նախապատրաստում նոր պատերազմի համար»։

«Պատերազմից խուսափելու միակ ճանապարհը,- եկեք ճշմարտության աչքերին նայենք, ինչը նշանակում է, որ երբ Ադրբեջանը ներխուժում է Հայաստան, ապա պատերազմ է սկսվում,- ուստի պատերազմից խուսափելու միակ միջոցը հնարավոր զավթիչին զսպելն է։ Որքան շատ ենք մենք օգնում Հայաստանին, այնքան ավելի ենք զսպում ներխուժումը Հայաստան»,- ասել է նա։

  • Կիսվել: