կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եթե մենք 7 շրջանները և ԼՂ-ն համաձայնվեինք տալ, վստահ չեմ, որ դա մեզ պատերազմից խուսափելու շանս կտար. վարչապետ

Եթե մենք 7 շրջանները և ԼՂ-ն համաձայնվեինք տալ, վստահ չեմ, որ դա մեզ պատերազմից խուսափելու շանս կտար. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ  ԼՂ բանկցային պրոցեսին:

Նա նկատեց. «2017 թվականի նոյեմբերի 17-ին Սերժ Սարգսյանը ասել էր, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել թողնել բոլոր 7 շրջանները դուրս գալ, բայց Ադրբեջանն ամեն անգամ նոր պահանջներ է առաջ քաշում: Եթե 7 շրջանները թողնում դուրս ենք գալիս ու Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացնում, ո՞րն է այդ նոր պահանջը. այն է Լեռնային Ղարաբաղը ներառյալ»:

Վարչապետը նշեց, որ եթե մենք 7 շրջանները և ԼՂ-ն համաձայնվեինք տալ, վստահ չէ, որ դա մեզ պատերազմից խուսափելու շանս կտար:

  • Կիսվել: