շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Եթե մաքսատուրքերն ու ճանապարհային վճարները նվազեցվեն, իրանական բեռնատարներն ավելի շատ Հայաստանով կմեկնեն Սև ծով․ դեսպան

Եթե մաքսատուրքերն ու ճանապարհային վճարները նվազեցվեն, իրանական բեռնատարներն ավելի շատ Հայաստանով կմեկնեն Սև ծով․ դեսպան

Ճանապարհային վճարների զրոյացումը հսկայական դեր է խաղում վարորդների համար դեպի Վրաստան և Սև ծով հասնելու նպատակով Հայաստանի տարածքից օգտվելու հարցում, նրանց համար շատ կարևոր է, թե ինչ գնով կարող են իրենց բեռները փոխադրել Սև ծով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով՝ իրանցի վարորդների մի մասը հակած է դեպի Վրաստան և Սև ծով հասնելու համար օգտվել Ադրբեջանի՝ համեմատաբար երկար երթուղուց, քանի որ դրա ճանապարհային վճարներն ու վառելիքի գինն ավելի մատչելի են։

«Հայաստանով անցնող երթուղին ավելի կարճ է, և եթե մենք կարողանանք նվազեցնել մաքսատուրքերն ու ճանապարհային վճարները, և վարորդների առջև ծառացած այս խնդիրների շուրջ փոխըմբռնման հասնենք, ապա բեռնատարների երթևեկությունն այս երթուղու միջոցով կտրուկ կաճի, Հայաստանի եկամուտները կաճեն, և Հայաստանը կդառնա տարածաշրջանային տրանսպորտային հանգույց։ Նորմալ պայմաններում մեր բեռնատարները, օգտվելով Հայաստնի երթուղուց, ադրբեջանականի համեմատ երկու օր շուտ կհասնեն Սև ծով։ Հետևաբար, եթե կարողանանք նվազեցնել այդ սակագները, դա շատ լուրջ և նշանակի ազդցություն կունենա երկու երկրների միջև բեռնատարների երթևեկության քանակի ավելացման վրա, ինչը բխում է երկու երկրների շահերից»,- նշել է Սոբհանին՝ կարևորելով Հայաստանի տարածքով «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհի դերը Պարսից ծոցը Սև ծովին կապելու համար։

  • Կիսվել: