կիրակի, հուլիս 26
26 / 7 / 2026
Եթե Լիլիթ Մակունցը դեսպան նշանակվի, Հայաստանը դրանից կշահի. Վահագն Հովակիմյան

Եթե Լիլիթ Մակունցը դեսպան նշանակվի, Հայաստանը դրանից կշահի. Վահագն Հովակիմյան

Եթե Լիլիթ Մակունցը նշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան, դրանից շահելու է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչով է պայմանավորված ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի փոփոխությունը, իմքայլականը լրագրողին ասել է, որ կարող է չչարչարվել ու երկար հարց չտալ.

«Ավելին չեմ ասելու: Եթե ես ձեր ակնկալած թեմայի մեջ չեմ մտնում, խնդրում եմ դա չներկայացնել որպես թափանցիկ չլինել»:

  • Կիսվել: