հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Եթե լիազորություն տրվի ինձ շատ կարճ ժամանակում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց Փաշինյանը 3 ամիս պետք է լռի․ Օսկանյան

Եթե լիազորություն տրվի ինձ շատ կարճ ժամանակում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց Փաշինյանը 3 ամիս պետք է լռի․ Օսկանյան

Եթե այսօրվա ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն այլընտրանքի մասին խոսել, ապա սա այնպիսի կարևոր ու գոյատևման  հարց է, որ նրանք պետք է համարձակություն ունենան բանակցությունները հանձնարարել այլոց։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Վարդան Օսկանյանը վստահեցնում է, որ եթե իրեն լիազորություն տրվի, ապա կարճ ժամանակում կարելի է իրավիճակում կտրուկ փոփոխություն մտցնել․ «Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ ձեզ՝ շատ կարճ ժամանակում՝ 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել»,- ասաց նախկին նախարարը՝ ավելացնելով, որ այստեղ մի քանի նախապայման կա։

«Այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը 3 ամիս պետք է լռի։ Հայ ժողովրդին, ՀՀ-ին ամենաշատ վնասը հասցվել է Փաշինյանի խոսելու արդյունքում։ Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ։ Փաշինյանի խոսելն օրեցօր բարդացնում է իրավիճակը։ Շատ արագ պետք է փոխել բանակցությունների տրամաբանությունը», - հավելեց Օսկանյանը։

 

  • Կիսվել: