Եթե ինքը Տիգրանաշենին Քյարքի է ասում, մենք էլ կարող ենք Գյանջան Գանձակ ասել, Բարդան Պարտավ ասենք, Բաքուն Բակուրակերտ ասենք և այլն․ Կանդազ
Եթե ինքը Տիգրանաշենին Քյարքի է ասում, մենք էլ կարող ենք Գյանջան Գանձակ ասել, Բարդան Պարտավ ասենք, Բաքուն Բակուրակերտ ասենք և այլն։ Այս մասին այսօր ասել է Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։
«Առաջինը պետք է կոշտ արձագանքել։ Եթե հակառակորդին ինչ-որ մի ձևի չես արձագանքում, թույլ ես տալիս, որ ինքը նորից շարունակի, այդ թեզերը նորից առաջ է տանելու, էնքան, որ միջազգային հանրությանը համոզի, որ հայերն էլ են համաձայն՝ Քյարքի ա»,- նշեց Արթուր Ավանեսյանը։
Վստահ է, որ դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերը հնարավոր է լուծել, այդ թվում՝ Արծվաշենի, սակայն գործող ղեկավարը պարզապես ժամանակ է ձգում։



