ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե ինձ քննադատում են իմ աշխատանքը լավ անելու համար, կարծում եմ` շատ թույլ քննադատություն է. Ավինյան

Եթե ինձ քննադատում են իմ աշխատանքը լավ անելու համար, կարծում եմ` շատ թույլ քննադատություն է. Ավինյան

Որպես Երևանի փոքաղաքապետ` անում են այն աշխատանքը, որը պարտավոր եմ անել:

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք արդար է համարում փոխքաղաքապետի լծակներն օգտագործմամբ լայն լուսաբանում ստանալը և արդյոք դա արդար է այլ թեկնածուների նկատմամբ՝ ասել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Իշխանությունը պետք է պատասխանատվություն ստանձնի և իրականացնի ծրագրեր, ընդդիմությունը պետք է գտնի բացերը այդ ծրագրերում կամ մատնանշի այն խնդիրները, որոնք իշխանությունը չի կարողանում լուծել: Եթե ինձ քննադատում են իմ աշխատանքը լավ անելու համար, կարծում եմ՝ դա շատ թույլ քննդատություն է»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ շատ դժվար գործ է երևանցուն համոզել, որ դու, իրոք, արժանի ես. «Երևանցին իմաստուն ու քննադատությամբ մոտեցող է: Նրան համոզելը պետք է արվի նաև ծրագրերով, որոնք առաջարկվելու են 5-10 տարվա համար»:

Լրագրողի ճշգրտող հարցին՝ արդյոք իրավիճակն արդար է այլ թեկնածուների նկատմամբ՝ Ավինյանը պատասխանել է.

«Ի՞նչ անի Տիգրան Ավինյանը, որ չքննադատվի: Ձեռքերը ծալի ու ոչինչ չանի՞: Ես անում եմ այն աշխատանքը, որը պարտավոր եմ անել: Քննադատությունն ուղղեք ինձ այն ժամանակ, երբ դուրս կգամ իմ լիազորություններից»:

  • Կիսվել: