ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Եթե ՀՔԾ-ն անգործություն ցուցաբերի, «Ջոկերը» դուրս կգա ջրի երես․ Խաժակյանը՝ Հրաչյա Սարգսյան-Հայկ Սարգսյան հայտնի բացահայտման մասին

Եթե ՀՔԾ-ն անգործություն ցուցաբերի, «Ջոկերը» դուրս կգա ջրի երես․ Խաժակյանը՝ Հրաչյա Սարգսյան-Հայկ Սարգսյան հայտնի բացահայտման մասին

Հույս ունեմ, որ ՀՔԾ-ն կսկսի զբաղվել հարցով, քանի որ  տվյալ դեպքում խոսքը վերաբերում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, իսկ մյուս դեպքում՝ նաև ինքնիրավչությանը: Այս մասին Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարեց ՀՔԾ-ի մոտ, որտեղ հրապարակեց խոստացած փաստաթուղթը։

Նրա պնդմամբ՝ ատացվում է, որ կոնկրետ փաստաթղթերի տակ դրված է քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ստորագրությունը, սակայն նա դրա իրավունքը չի ունեցել:

Խաժակյանը հիշեցրեց, որ հրապարակել էր մի փաստաթուղթ, թե ինչպես է քաղաքապետն իր կարգադրությամբ հանձնարում իր առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին գործուղման մեկնելու դեպքում քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել տեղակալ Հայկ Սրագսյանին.

«Ես պնդում էի, որ քաղաքապետը նման իրավասություն չունի, որովհետև օրենքի համաձայն միայն մեկ անձ իրավունք ունի փոխարինելու քաղաքապետին և ստորագրելու վերջինիս իրավական ակտեր: Խոսքը քաղաքապետի առաջին տեղակալի մասին է: Մեզ ասացին, որ պրոցեսը տեղի է ունեցել երկու ձեռքով. Նախ քաղաքապետն իր լիազորությունները վերապահել է Հրաչյա Սարգսյանին, ով էլ լիազորությունները դրել է Հայկ Սարգսյանի վրա»:

Փաստաթուղթը վկայում է այն մասին, որ քաղաքապետի առաջին տեղակալն իրականում Հայկ Սարգսյանին չի նշանակել Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ինչի արդյունքում Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70 և ավել իրավական ակտերն առոչինչ են։

«Նույնը կլիներ, եթե քաղաքապետի վարորդը, օգնականը, որևէ այլ անձ ստորագրեր որոշումների տակ ու ասեին, որ դա նորմալ է»,- ասաց Խաժակյանը:

Այն, որ Հրաչյա Սարգսյանը Հայկ Սարգսյանին չի նշանակել քաղաքապետի պաշտոնակատար, ապացուցվում է քաղաքապետին ուղղված քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի զեկուցագրից:
 

ԼՀԿ-ականը նաև հայտարարեց, որ ինքը «Ջոկեր» ունի, եթե ՀՔԾ-ն անգործություն ցուցաբերի, այդ «Ջոկերը» դուրս կգա ջրի երես:

  • Կիսվել: