շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիևը՝ Վրաստանի վարչապետին

Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիևը՝ Վրաստանի վարչապետին

Մենք հնարավոր ենք համարում խորհրդակցությունների անցկացումը Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև։ Եթե Հայաստանը պատրաստ է, մենք կարող ենք այդ ձևաչափի մեկնարկը տալ հենց այսօր, հայտարարել է աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ղարաբաղում պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Ես Վրաստանի վարչապետին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Մենք գտնում ենք, որ այս հակամարտության լուծումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքում։ Մենք Հայաստանին ներկայացրել ենք հինգ հիմնարար սկզբունքներն ու հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի և կստորագրի խաղաղության պայմանագիրը՝ Ադրբեջանի հետ։

Այսօր մենք հնարավոր ենք համարում նաև խորհրդակցությունների անցկացումը Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև։ Եթե Հայաստանը պատրաստ է դրան, մենք ևս պատրաստ ենք այդ ձևաչափի մեկնարկը տալ թեկուզ հենց այսօր»,- հայտարարել է Ալիևը։



  • Կիսվել: