հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ղարաբաղը. Ալիև

Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ցանկանում, ապա նրա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Ղարաբաղը. Ալիև

Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է հասնելու տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը, ապա պետք է զինված ուժերն ամբողջությամբ դուրս բերի Լեռնային Ղարաբաղից, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Աիևը:

Նա ասել է, թե Ադրբեջանը ներկայացրել է հինգ հիմնարար սկզբունք՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։ 

«Չնայած Հայաստանին ստիպել են ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, սակայն դեռևս կան հայկական զինված ուժերի մնացորդներ Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները: Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հասնել երկար սպասված խաղաղությանը, ապա զինված ուժերը պետք է ամբողջությամբ լքեն Լեռնային Ղարաբաղը», - շեշտել է Ալիևը:

Նա կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցք»-ի մասին ու նշել, թե «Հայաստանը խոչընդոտում է դրա բացմանը, որը Հայաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթից բխող ևս մեկ պարտավորություն է և, հետևաբար, պետք է իրականացվի»:

Հիշեցնենք` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը։

  • Կիսվել: