ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Եթե երկաթուղային հաղորդակցություն լինի դեպի Իրան և ՌԴ, կունենանք նաև պղնձաձուլարան. վարչապետ

Եթե երկաթուղային հաղորդակցություն լինի դեպի Իրան և ՌԴ, կունենանք նաև պղնձաձուլարան. վարչապետ

Հայաստանը՝ որպես պղնձի պաշարներով հարուստ երկիր, հետաքրքրություն է առաջացնում այդ ոլորտում ներդրումներ անելու հարցում հետաքրքրված երկրների ու պետությունների շրջանում՝ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մեր քննարկումներն անընդհատ մեզ հանգեցնում են այն եզրակացությանը, որ, այնուամենայնիվ, կոմունիկացիաներն այս հարցում իսկապես կարևոր են: Ճիշտ է, կա նաև Վրաստանի միջոցով ծովային փոխադրումներ իրականացնելու հնարավորություն, բայց պղնձի ձուլման արտադրությունն ունի առանձնահատկություններ, որոնք շատ էական են դարձնում երկաթուղու գոյությունը:

Ժամանակակից պղնձաձուլարանի հիմնումը, ատոմակայնի կառուցումն ու երկաթուղու բացումը դիտարկում եմ նույն շղթայի տարբեր օղակներում: Այսինքն՝ հիմնարար գործոնը երկաթուղային հաղորդակցության բացումն է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն և դեպի ՌԴ: Եթե սա մենք ունենանք, վստահաբար մենք կունենանք պղնձաձուլարան՝ հետագա ցիկլերով վերամշակման, և շատ մեծ տնտեսական հիմնավորում կունենանք նոր ատոմակայանի կառուցման տնտեսական էֆեկտը հիմնավորելու համար»,- նշեց Փաշինյանը՝ կասկած հայտնելով, որր Ադրբեջանը ապակառուցողական դիրքորոշում կորդեգրի Հայաստանի կոմունիկացիոն ապաշրջափակումը թույլ չտալու համար, բայց մենք լուրջ ենք տրամադրված և պատրաստ ենք գնալ առաջ, որպեսզի վերջապես հաղթահարենք Հայաստանի շրջափակումը:

  • Կիսվել: