կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Եթե դու ինքդ ոչինչ չես անում, ապա ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին սա աբսուրդի ժանրից է. Ռոբերտ Քոչարյան

Եթե դու ինքդ ոչինչ չես անում, ապա ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին սա աբսուրդի ժանրից է. Ռոբերտ Քոչարյան

Այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում տեղի է ունենցել դաշինքի առաջնորդների մամուլի ասուլիսը, որի ընթացքում ՀՀ 2-րդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ Հայաստանի ՀԱՊԿ-ին դիմելուն և նշեց՝ նման դեպքեր ՀԱՊԿ-ի պատմության մեջ չեն եղել:

«Եթե դու ինքդ ոչինչ չես անում, ապա դու ի՞նչ հարցով ես դիմում ՀԱՊԿ-ին, մենք պետությու՞ն ենք, թե՝ ոչ, ի վերջո արժանապատվություն, ինքնասիրություն ունե՞նք: Եթե դու ինքդ ոչինչ չես անում, չես ձեռնարկում ու մտածում ես, որ քո տեղը ուրիշը գալու է և այս հարցը լուծի, ուղղակի մենք աբսուրդի ժանրից ենք հիմա խոսում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին պայմանագրի 2-րդ հոդվածով:

  • Կիսվել: